23.10.2018
Աուդիտորների որակավորման հանձնաժողովի նիստի արդյունքներ
2018 թվականի հոկտեմբերի 17-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում աուդիտորների որակավորման հանձնաժողովի նիստ: Նիստի ընթացքում քննարկվել է ՀՀ կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի N 123-Ն որոշման 1.1-ին կետի համաձայն դիմում ներկայացրած դիմորդներին աուդիտորի որակավորման վկայական տալու վերաբերյալ հարցը:
Հայաստանի Հանրապետությունում աուդիտորների որակավորման հանձնաժողովի 2018թ. հոկտեմբերի 17-ի նիստում ընդունված որոշումների արդյունքում որակավորված աուդիտորների ցանկին կարող եք ծանոթանալ «Աուդիտոր որակավորվածների ցանկ» բաժնում:
Հայաստանի Հանրապետությունում 18.10.2018 թվականի դրությամբ որակավորման վկայական ունեն թվով 417 աուդիտորներ: