22.04.2019
Աուդիտորների որակավորման հանձնաժողովի նիստի արդյունքներ
2019 թվականի ապրիլի 19-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում աուդիտորների որակավորման հանձնաժողովի նիստ: Նիստի ընթացքում քննարկվել է ՀՀ կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի N 123-Ն որոշման 1.1-ին կետի համաձայն դիմում ներկայացրած դիմորդներին աուդիտորի որակավորման վկայական տալու վերաբերյալ հարցը:
Հայաստանի Հանրապետությունում աուդիտորների որակավորման հանձնաժողովի 2019թ. ապրիլի 19-ի նիստում ընդունված որոշումների արդյունքում որակավորված աուդիտորների ցանկին կարող եք ծանոթանալ «Աուդիտոր որակավորվածների ցանկ» բաժնում:
Հայաստանի Հանրապետությունում 19.04.2019 թվականի դրությամբ որակավորման վկայական ունեն թվով 304 աուդիտորներ: