18.02.2020
Աուդիտորների որակավորման հանձնաժողովի նիստի արդյունքներ
2020 թվականի փետրվարի 5-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում աուդիտորների որակավորման հանձնաժողովի նիստ: Նիստի ընթացքում քննարկվել է ՀՀ կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի N 123-Ն որոշման 1.1-ին կետի համաձայն դիմում ներկայացրած դիմորդներին աուդիտորի որակավորման վկայական տալու վերաբերյալ հարցը:
Հայաստանի Հանրապետությունում աուդիտորների որակավորման հանձնաժողովի 2020թ. փետրվարի 5-ի նիստում ընդունված որոշումների արդյունքում որակավորված աուդիտորների ցուցակը կցվում է:
Հայաստանի Հանրապետությունում 05.02.2020 թվականի դրությամբ որակավորման վկայական ունեն թվով 475 աուդիտորներ:
ՑՈՒՑԱԿ
- Լիլիթ Հովհաննիսյան
- Ստելլա Գաբրիելյան
- Սրբուհի Մելքոնյան
- Արսեն Խաչատրյան