Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
06.11.2018
BLACK SEA CBC PROGRAMME - Աուդիտորական կազմակերպությունների ցանկ (06.11.2018)

Հայաստանի Հանրապետությունը 2007 թվականից հանդիսանում է Եվրոպական Միության «Եվրոպական հարևանության քաղաքականության Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության ծրագրի» (այսուհետ՝ Ծրագիր) մասնակից երկիր:

Ծրագրի երկրորդ` 2014-2020թթ. շրջափուլի շրջանակներում որպես Կառավարման խորհուրդ հանդես է գալիս Ռումինիայի տարածքային զարգացման և հանրային կառավարման նախարարությունը, ազգային համակարգող հանդիսանում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, հսկողության համակարգման համար, իր իրավասությունների շրջանակներում, պատասխանատու մարմին է հանդիսանում ՀՀ ֆինանսների նախարարությունը, իսկ ծրագրի աուդիտի համար պատասխանատու է ՀՀ Հաշվեքննիչ պալատը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ծրագրի շահառու կազմակերպությունները պարտավոր են ենթարկվել ծրագրի շրջանակներում կատարված ծախսերի հավաստիության աուդիտի, ՀՀ ֆինանսների նախարարությունը բաց հայտագրման հիման վրա ձևավորել է աուդիտորական կազմակերպությունների ցանկ, որում ներառված աուդիտորական կազմակերպությունները իրավասու են իրականացնել Ծրագրի շահառուների ծախսերի հավաստիության աուդիտը:

LONG LIST OF AUDIT COMPANIES (06.11.2018)

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելությանը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելությանը: Առաքելությունը Հայաստանում է գտնվում պահուստային ծրագրի (Ծրագիր) երրորդ վերանայման...

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն՝ բյուջետային հայտերի շուրջ քննարկումների օրվա վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 5-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ֆինանսների նախարարության Մելիք-Ադամյան 1 հասցեում գտնվող վարչական շենքում տեղի է ունենալու ՀՀ ֆինանսների նախարարության 2025-2027թթ. ՄԺԾԾ նախագծի (ներառյալ՝ ՀՀ ֆինանսների...