Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Դասընթաց և աշխատանքային քննարկումներ ԱՄՀ փորձագետների հետ
18.07.2019
Դասընթաց և աշխատանքային քննարկումներ ԱՄՀ փորձագետների հետ

Հուլիսի 8-ից 19-ը ՀՀ ֆինանսների նախարարություն են այցելել Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետները: Այցի առաջին շաբաթվա ընթացքում կազմակերպվել է «Մոդելների վրա հիմնված դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականություն» թեմայով դասընթացի երկրորդ մասը (առաջին մասը տեղի էր ունեցել 2018 թվականի նոյեմբերին), որի նպատակն է բարելավել և կատարելագործել ՀՀ ֆինանսների նախարարության մակրոտնտեսական մոդելավորման և կանխատեսումների կարողությունները: Դասընթացը վարել են ԱՄՀ Կարողությունների զարգացման ինստիտուտի տնտեսագետ Դանիել Բաքսան և քանակական մոդելավորման փորձագետ Մարտին Ֆուկաշը: Դասընթացին մասնակցել են ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի մակրոտնտեսական քաղաքականության վարչության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնագետները:

Այցի երկրորդ շաբաթվա ընթացքում անցկացվում են մշակված հարկաբյուջետային քաղաքականության վերլուծության արդի գործիքակազմի՝ ընդհանուր հավասարակշռության DSGE մոդելի փորձարկմանը և կիրառմանը նվիրված սեմինարներ և աշխատանքային քննարկումներ:   

2018 թվականին ՀՀ ֆինանսների նախարարությունում մեկնարկել է մակրոտնտեսական քաղաքականության ոլորտում Արժույթի միջազգային հիմնադրամի հետ ՀՀ ֆինանսների նախարարության համագործակցության երկամյա ծրագիրը, որի նպատակն է մշակել և ՀՀ ֆինանսների նախարարությունում ներդնել ՀՀ տնտեսության վրա հարկաբյուջետային քաղաքականության բազմակողմանի ազդեցությունների գնահատման գործիքակազմ: Միաժամանակ ծրագրի շրջանակներում կազմակերպվել են մի շարք դասընթացներ, որոնք նպատակաուղղված են եղել վարչության մասնագետների վերապատրաստմանը:

Նորություններ  ➤

Նորության նկար

Կառավարությունում քննարկվել է ՄԺԾԾ մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

Հունիսի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2025-2027...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ: