Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր ՎԶԵԲ տարեկան հանդիպումը Երևանում անցկացնելու վերաբերյալ
25.05.2023
Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր ՎԶԵԲ տարեկան հանդիպումը Երևանում անցկացնելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ 2024 թվականի մայիսի 14-ից 16-ը ՎԶԵԲ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը Երևանում անցկացնելու վերաբերյալ:

Հուշագիրը ստորագրվել է Սամարղանդ քաղաքում (Ուզբեկստանի Հանրապետություն) ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի և ՎԶԵԲ գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիի կողմից։

ՎԶԵԲ 33-րդ տարեկան համաժողովի առանցքային իրադարձությունը Բանկի՝ որոշում կայացնող բարձրագույն մարմնի՝ կառավարիչների խորհրդի նիստն է, որի ընթացքում գնահատականներ կտրվեն ՎԶԵԲ-ի կատարած աշխատանքներին և կսահմանվեն հետագա ռազմավարական ուղղությունները:

Համաժողովի ընթացքում նախատեսված է նաև բիզնես ֆորում, որին ներկա կլինեն բիզնեսի ներկայացուցիչներ, ներդրողներ և պետական պաշտոնյաներ, ովքեր կմասնակցեն պանելային քննարկումների և տարբեր ցանցային միջոցառումների:

Փոխըմբռնման հուշագիրը սահմանում է տարեկան ժողովի պլանավորման և իրականացման հետ կապված կողմերի պարտականությունները: Երկու կողմերն էլ իրենց հանձնառությունն են հայտնել միջոցառման հաջող անցկացման վերաբերյալ:

 «Մենք ուրախ ենք հյուրընկալել ՎԶԵԲ տարեկան համաժողովը Հայաստանում 2024 թվականին: Այն մեզ հնարավորություն կտա ավելի լայն լսարանի առաջ ներկայացնել մեր երկիրը և ներգրավել մեզ համար կարևոր նշանակություն ունեցող ներդրումներ», - ասել է ՀՀ ֆինանսերի նախարար Վահե Հովահննիսյանը:

ՎԶԵԲ-ը Հայաստանում իր գործունեության սկզբից ի վեր ներդրել է շուրջ 2 միլիարդ եվրո 206 նախագծերում՝ աջակցելով մասնավոր հատվածի զարգացմանը, էներգետիկայի, ենթակառուցվածքների, հեռահաղորդակցության և ֆինանսական ոլորտներին:

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի նոյեմբերի 19-ին և 21-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, նոյեմբերի 20-ին ժամը 11:00-13:00 ՀՀ ֆինանսների նախարարության վ...