Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Երևանը կհյուրընկալի ՎԶԵԲ 2024թ. տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը
09.01.2024
Երևանը կհյուրընկալի ՎԶԵԲ 2024թ. տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը

2024 թվականի մայիսի 14-ից 16-ը Երևանը հյուրընկալելու է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը:

Հայաստանի համար ֆինանսական ոլորտում աննախադեպ միջոցառումը մեկ հարկի տակ կհամախմբի շուրջ 2000 մասնակիցների, այդ թվում՝ 74 երկրի բարձրաստիճան պաշտոնական պատվիրակությունների, միջազգային կազմակերպությունների և մասնավոր հատվածի կազմակերպությունների ներկայացուցիչների:

Տարեկան հանդիպման մաս է կազմելու նաև «Գործարար համաժողովը», որը կրելու է «Ազդեցության համատեղ գործադրում» («Delivering Impact Together») խորագիրը:

ՎԶԵԲ տարեկան հանդիպումները հնարավորություն են տալիս բարձրաստիճան հարթակում քննարկումներ իրականացնելու համաշխարհային ֆինանսատնտեսական միջավայրում տեղի ունեցող իրադարձությունների և համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, երկկողմ հանդիպումներ ունենալու միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների և այլ կազմակերպությունների պատվիրակների և ներկայացուցիչների հետ, ինչպես նաև մասնակցելու գլոբալ մարտահրավերներին առնչվող միջոցառումներին: Նշված հանդիպումների շրջանակներում տեղի են ունենում պլենար նստաշրջաններ, որտեղ ամփոփվում են ՎԶԵԲ-ի գործունեության շրջանակներում վերջին մեկ տարում իրականացված աշխատանքներն ու գրանցված արդյունքները և նախանշվում ապագա անելիքները:

 

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի նոյեմբերի 19-ին և 21-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, նոյեմբերի 20-ին ժամը 11:00-13:00 ՀՀ ֆինանսների նախարարության վ...