Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդի վերաբերյալ
10.01.2023
Երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ  հունվարի 10-ին տեղաբաշխվել են 2033 թվականի հոկտեմբերի 29-ին մարվող պետական երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսեր` 3 միլիարդ 580 միլիոն դրամ ծավալով:

Պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը կազմել է 53 միլիարդ 937 միլիոն 500 հազար դրամ, միջին կշռված եկամտաբերությունը` 11.98 տոկոս:

ՀՀ ֆինանսների նախարարության Գանձապետական պահառուի միջոցով պետական պարտատոմսեր կարող եք ձեռք բերել առցանց եղանակով՝ gp.minfin.am կայքի միջոցով կամ այցելել սպասարկման կետեր, որոնք գտնվում են հետևյալ հասցեներում՝

  • Ամիրյան 23/1
  • Թոթովենցի փողոց, նրբանցք 4
  • Տիգրան Մեծի 24
  • Կոմիտաս 49:

Պետական պարտատոմսեր ձեռք բերելիս ֆիզիկական անձանց եկամուտը չի հարկվում:

Պետական պարտատոմսերի վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ www.minfin.am ինտերնետային կայքից:

Հեռախոսներ՝ 011 910 422 և 011 910 416:

 

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի նոյեմբերի 19-ին և 21-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, նոյեմբերի 20-ին ժամը 11:00-13:00 ՀՀ ֆինանսների նախարարության վ...