Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն աշխատանքային այցով գտնվել է Ստոկհոլմում
01.06.2023
Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն աշխատանքային այցով գտնվել է Ստոկհոլմում

ՀՀ պատվիրակությունը, որի կազմում էին ՀՀ ֆինանսների նախարարության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ փոխվարչապետ Մ. Գրիգորյանի գրասենյակի և ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչները մայիսի 29-ից հունիսի 1-ը «Աջակցություն Հայաստանում ապակենտրոնացմանն ու տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» ծրագրի «DeaLoG» նախագծի շրջանակներում գտնվել է Ստոկհոլմում՝ ճանաչողական աշխատանքային այցի նպատակով:

Պաշտոնական այցի շրջանակներում փոխըմբռնման երկու հուշագիր է ստորագրվել, ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Շվեդիայի տեղական իշխանությունների և տարածաշրջանների ասոցիացիայի (SALAR) և «ՍԱԼԱՐ Ինտերնեշնլ» ընկերության միջև:

ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հուշագիրը ստորագրել է ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:

«DeaLoG»-ը Շվեդիայի տեղական իշխանությունների և տարածաշրջանների շվեդական ասոցիացիայի (ՍԱԼԱՐ) ծրագիրն է, որն իրականացվում էՍԱԼԱՐ Ինթերնեշնլի կողմից և նպատակ ունի աջակցել Հայաստանի կառավարությանն ապակենտրոնացման բարեփոխումների իրականացման և տեղական ինքնակառավարման մարմինների հզորացման գործում:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Արժույթի միջազգային հիմնադրամի պահուստային ծրագրի 5-րդ վերանայման արդյունքների ամփոփման շրջանակներում ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն՝ բյուջետային հայտերի շուրջ քննարկումների օրվա վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 4-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ֆինանսների նախարարության Մելիք-Ադամյան 1 հասցեում գտնվող վարչական շենքում տեղի է ունենալու ՀՀ ֆինանսների նախարարության 2...