Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Ֆինանսների նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
26.09.2023
Ֆինանսների նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր՝ սեպտեմբերի 26-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

Հանդիպման սկզբում նախարար Հովհաննիսյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ եւ արգասաբեր աշխատանք իր դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում:

Նախարարը դեսպանին է փոխանցել Ֆրանսիայի կառավարությանն ուղղված իր  երախտիքը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հարցով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ նախաձեռնելու համար, ինչպես նաեւ բարձր է գնահատել ֆրանսիական կողմի շարունակական աջակցությունը եւ սատարումը Հայաստանին եւ Արցախին:

Կողմերը բարձր են գնահատել ձեւավորված ներկա հարաբերությունների բարձր մակարդակը՝ կարեւորելով երկու երկրների միջեւ տարբեր ուղղություններով համագործակցության զարգացմանն ուղղված համատեղ ջանքերը, մասնավորապես՝ ջրային, հաղորդակցությունների, էներգետիկայի եւ այլ ոլորտներում: Հատուկ կարեւորվել է նաեւ համագործակցությունը բյուջետային աջակցության ոլորտում:

Անդրադարձ է կատարվել առեւտրի զարգացման, ներդրումների, ենթակառուցվածքների զարգացման եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով համագործակցության մանրամասներին եւ հեռանկարներին:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարությունը «Ապագա» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում հյուրընկալել է մի շարք երիտասարդ ուսանողների

ՀՀ ֆինանսների նախարարությունը «Ապագա» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում հյուրընկալել է մի շարք երիտասարդ ուսանողների, ովքեր շուտով կմիանան...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարության կարիքների համար ՀՀ ՖՆ-ԲՄԱՇՁԲ-25/1 ծածկագրով գնման ընթացակարգի շրջանակում մասնակցության հայտերի ներկայացման վերաբերյալ

Հարգելի՛ գործընկերներ, Հայտնում ենք, որ էլեկտրոնային գնումների www.armeps.am համակարգի միջոցով հրապարակված՝ ՀՀ ֆինանսների նախարարութ...