Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Ֆինանսների նախարարն ընդունել է Հայաստանի Արդյունաբերողների եւ գործարարների միության անդամներին
06.09.2021
Ֆինանսների նախարարն ընդունել է Հայաստանի Արդյունաբերողների եւ գործարարների միության անդամներին

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության անդամների հետ:

Քննարկման ընթացքում նախարարը ՀԱԳՄ անդամներին է ներկայացրել Կառավարության 2021-2026թթ. ծրագիրը՝ կարեւորելով տնտեսական քաղաքականության, գործարար եւ ներդրումային միջավայրի զարգացման հիմնական թիրախներն ու առաջնահերթ նպատակների իրականացմանն ուղղված քայլերը։

Հանդիմանը ՀԱԳՄ անդամները հնչեցրել են բազմաբնույթ հարցեր, մասնավորապես՝ տնտեսական զարգացման ռազմավարությանն ու դրանից բխող քայլերի, ներդրումների խրախուսման, պետական գնումների արդյունավետ ու թափանցիկ կազմակերպման, պետություն-գործարարություն համագործակցության մեխանիզմների մշակման վերաբերյալ:

Կողմերի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել նման ձեւաչափով հանդիպումներ պարբերաբար կազմակերպել՝ մշակելով հստակ աշխատակարգ եւ գործիքակազմ, ինչպես նաեւ ստեղծել հարթակ, որտեղ քննարկումներին կներգրավվեն նաեւ տնտեսության համար պատասխանատու այլ շահագրգիռ մարմիններ եւս:

Նորություններ  ➤

Նորության նկար

Կառավարությունում քննարկվել է ՄԺԾԾ մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

Հունիսի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2025-2027...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ: