Հուլիսի 4-ին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել երկու երկրների, ինչպես նաև տարածաշրջանային միությունների և կազմակերպություների շրջանակներում բազմակողմանի փոխգործակցության ռազմավարական մոտեցումներին և նշել, որ այս համատեքստում կարևոր է հաշվի առնել ինչպես փոխշահավետ համագործակցությունը, այնպես էլ յուրաքանչյուր երկրի առանձնահատկությունները:
Դեսպան Կոպիրկինն ընդգծել է, որ պետք է օգտագործել ողջ ներուժը` զարգացնելու երկկողմ հարաբերությունները, և հայտնել, որ ռուսական կողմը պատրաստակամ է անհրաժեշտ ոլորտներում աջակցություն ցուցաբերել: Նա նշել է, որ Հայաստանի` ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո երկրի տնտեսության զարգացման դրական միտումներն ակնհայտ են, մասնավորապես` արտահանման ծավալների աճը դեպի ԵԱՏՄ երկրներ:
Ատոմ Ջանջուղազյանը բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության գործընկերների հետ սերտ համագործակցությունը և կարևորել վերջինիս ընդլայնման հեռանկարները: