ԹԵԺ ԳԻԾ
Ֆինանսների նախարարն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենին
31.10.2023
Ֆինանսների նախարարն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր՝ հոկտեմբերի 31-ին ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ալկիս Բրիենիոս Դրակինոսին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՎԶԵԲ Երեւանի գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին:

Նախարար Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, իր խոսքում կարեւորել է Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող ենթակառուցվածքային ոլորտներում ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերը:

ՎԶԵԲ գործընկերները տեղեկացրել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայ բնակչությանը աջակցության պատրաստակամության մասին: Նաեւ նշվել է, որ քննարկվող աջակցությունը հիմնականում կարող է ուղղվել ՓՄՁ ոլորտին եւ բիզնես գործունեությամբ զբաղվել ցանկացող շրջանակներին, ինչպես նաեւ տեղահանվածների որոշ սոցիալական խնդիրների լուծմանը:

Նախարարը շնորհակալություն է հայտնել ՎԶԵԲ-ի պատրաստակամության համար եւ կարեւորել նախատեսվող աջակցության նպատակայնությունն ու անհրաժեշտ կարիքների գնահատումն ու վերհանումը:

 

Նորություններ  ➤

Նորության նկար

Վարչապետին է ներկայացվել ֆինանսների նախարարության 2023 թվականի գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆինանսների նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

Հանրային քննարկում «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու նախագծի վերաբերյալ

ՀՀ ֆինանսների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Հայաստանի Հանրապետության

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի դեկտեմբերի 18-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, դեկտեմբերի 19-ին ժամը 11:00-13:00 ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան,...