Մարտի 20-24-ը ներառյալ ՀՀ ֆինանաների նախարարության զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության բաժնի կողմից անցկացվել է դասընթաց՝ «Քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը ՀՀ ֆինանսների նախարարությունում» թեմայով:
Դասընթացին մասնակցել է Նախարարության ամբողջ անձնակազմը: Դասընթացի ընթացքում ներկայացվել է քաղաքացիական պաշտպանության համակարգը, ղեկավարումը, քաղաքացիական պաշտպանության միջոցառումներն ու ձևերը, ինչպես նաև Նախարարությունում ստեղծված քաղաքացիական պաշտպանության շտաբի, տարահանման հանձնաժողովի և քաղաքացիական պաշտպանության խմբերի գործառույթները:
Աշխատակազմը ծանոթացել է նաև ազդարարման ազդանշանների տրման կարգին, մասնավորապես՝ «Օդային տագնապ» և «Ուշադրություն բոլորին» ազդանշանների դեպքում Նախարարության աշխատակիցների գործողությունների պլանին: