Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Ֆինանսների նախարարության անձնակազմը մասնակցել է  «Քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը ՀՀ ֆինանսների նախարարությունում» թեմայով դասընթացին
27.03.2023
Ֆինանսների նախարարության անձնակազմը մասնակցել է «Քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը ՀՀ ֆինանսների նախարարությունում» թեմայով դասընթացին

Մարտի 20-24-ը ներառյալ ՀՀ ֆինանաների նախարարության զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության բաժնի կողմից անցկացվել է դասընթաց՝ «Քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը ՀՀ ֆինանսների նախարարությունում» թեմայով:

Դասընթացին մասնակցել է Նախարարության ամբողջ անձնակազմը: Դասընթացի ընթացքում ներկայացվել է քաղաքացիական պաշտպանության համակարգը, ղեկավարումը, քաղաքացիական պաշտպանության միջոցառումներն ու ձևերը, ինչպես նաև Նախարարությունում ստեղծված քաղաքացիական պաշտպանության շտաբի, տարահանման հանձնաժողովի և քաղաքացիական պաշտպանության խմբերի գործառույթները:

Աշխատակազմը ծանոթացել է նաև ազդարարման ազդանշանների տրման կարգին, մասնավորապես՝ «Օդային տագնապ» և «Ուշադրություն բոլորին» ազդանշանների դեպքում Նախարարության աշխատակիցների գործողությունների պլանին:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելությանը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելությանը: Առաքելությունը Հայաստանում է գտնվում պահուստային ծրագրի (Ծրագիր) երրորդ վերանայման...

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն՝ բյուջետային հայտերի շուրջ քննարկումների օրվա վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 5-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ֆինանսների նախարարության Մելիք-Ադամյան 1 հասցեում գտնվող վարչական շենքում տեղի է ունենալու ՀՀ ֆինանսների նախարարության 2025-2027թթ. ՄԺԾԾ նախագծի (ներառյալ՝ ՀՀ ֆինանսների...