Նախարարությունը գրքի տոնը նշեց Ավ․ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում, որտեղ աշխատակիցները միմյանց գրքեր նվիրեցին և պատմեցին նվիրվող գրքերի ընտրության մասին:
Միջոցառման ընթացքում Ավ․ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի տնօրենը, անդրադառնալով օրվա կարևորությանը, գրքեր է նվիրել Նախարարությանը:
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն իր հերթին, կարևորելով այսօրինակ միջոցառումները, շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպանն աջակցելու համար և ընդգծել մեր օրերում ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունը բարձրացնելու կարևորությունը:
Միջոցառմանը մասնակցել են նախարար Վահե Հովհաննիսյանը, նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը, գլխավոր քարտուղար Կարեն Սարգսյանը, գլխավոր քարտուղարի տեղակալ Արաիկ Եսայանը, ինչպես նաև ստորաբաժանումների ղեկավարներ և աշխատակիցներ: