Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել է հանրային քննարկում
17.02.2022
Ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել է հանրային քննարկում

ՀՀ ֆինանսների նախարարությունում այսօր՝ փետրվարի 17-ին տեղի է ունեցել հանրային քննարկում՝ նվիրված ՀՀ պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունների որակի, բովանդակության եւ դրանք առավել հանրամատչելի դարձնելու գործընթացին:

Հանդիպմանը մասնակցել են պետական կառույցների, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ֆինանսների նախարարության մի շարք աշխատակիցներ:

Ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին ակտիվ ներգրավվածության, ներկայացված առաջարկությունների եւ դիտողությունների համար, ինչպես նաեւ ՀՀ ֆինանսների նախարարության Բյուջեների կատարման հաշվետվությունների վարչությանը՝ տարված աշխատանքի համար:

Հիմնական առաջարկությունների ու դիտողությունների արդյունքում նախատեսվում է վերանայել հաշվետվության մեջ առկա տեղեկատվության ձեւաչափը՝ այն դարձնելով առավել մատչելի եւ մանրամասն, ինչպես նաև կարեւորվել է տեքստերի վիզուալացման անհրաժեշտությունը:

Ներկաները բարձր են գնահատել Ֆինանսների նախարարության նախաձեռնությունը եւ հայտնել իրենց պատրաստակամությունը հետագայում եւս նպաստելու գործընթացի շարունակական բարելավմանը:

 

Նորություններ  ➤

Նորության նկար

Կառավարությունում քննարկվել է ՄԺԾԾ մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

Հունիսի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2025-2027...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ: