Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Ֆինանսների նախարարության պատվիրակությունն  աշխատանքային այցով գտնվում է Բեռլինում
16.06.2023
Ֆինանսների նախարարության պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Բեռլինում

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը հունիսի 15-ից 16-ը Բեռլին քաղաքում (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) մասնակցում է Համաշխարհային Բանկի կողմից կազմակերպած պարտքի կառավարման խնդիրներին նվիրված 13-րդ համաժողովին։

Համաժողովին ներկա են ՀԲ խմբի երկրների 120 մասնակիցներ, ովքեր քննարկումներ են իրականացնում, այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ ներկայիս բարձր տոկոսադրույքների պայմաններում պարտքի կառավարման հիմնախնդիրները, պարտքի շուկայում վստահության վերականգնման և ամրապնդման, պարտքի թափանցիկության բարելավման, պարտքի պորտֆելի ռիսկերի կառավարման գործիքների, ինչպես նաև պարտքի կառավարմանը վերաբերող այլ թեմաների շուրջ։

Համաժողովի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը հանդես է եկել ելույթով և ներկայացրել է պարտքի թափանցիկության, պարտքի կայունության գնահատման և հարկաբյուջետային կանոնների Հայաստանի փորձը, ինչպես նաև մտքեր է փոխանակել պարտքի կառավարման արդի մարտահրավերների շուրջ:

Նորություններ  ➤

Նորության նկար

«Moody’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության վարկանիշը«Ba3» մակարդակում

Հունիսի 26-ին «Moody’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության՝ տեղական արժույթով և արտարժույթով գնանշված երկարաժամկետ թողարկողի և արտարժույթով գնանշված...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարության կարիքների համար ՀՀ ՖՆ-ԲՄԱՇՁԲ-25/1 ծածկագրով գնման ընթացակարգի շրջանակում մասնակցության հայտերի ներկայացման վերաբերյալ

Հարգելի՛ գործընկերներ, Հայտնում ենք, որ էլեկտրոնային գնումների www.armeps.am համակարգի միջոցով հրապարակված՝ ՀՀ ֆինանսների նախարարութ...