Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Ֆինանսների նախարարության պատվիրակությունը մասնակցում է ՎԶԵԲ Կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպմանը
16.05.2023
Ֆինանսների նախարարության պատվիրակությունը մասնակցում է ՎԶԵԲ Կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպմանը

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է քաղաք Սամարղանդում (Ուզբեկստանի Հանրապետություն)՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Կառավարիչների խորհրդի 32-րդ տարեկան հանդիպմանը մասնակցելու նպատակով։

ՖՆ ներկայացուցիչներն այցի առաջին օրը՝ մայիսի 16-ին, հանդիպում են ունեցել ՎԶԵԲ նախագահ Օդիլ Ռենո-Բասոյի հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր:

Անդրադարձ է կատարվել հաջորդ տարի Երևանում կայանալիք ՎԶԵԲ Կառավարիչների խորհրդի 33-րդ տարեկան հանդիպմանը։ Վերջինիս անցկացման կազմակերպչական մանրամասները և իրականացվող աշխատանքների զարգացումները քննարկվել են նաև ՎԶԵԲ գլխավոր քարտուղար Կազուհիկո Կուգուչիի և ՎԶԵԲ արարողակարգային ստորաբաժանման ղեկավար Ստեֆանիա Գալբիաթի Բոլի հետ։

Առանձին հանդիպում է կայացել ՎԶԵԲ Եվրասիայի ենթակառուցվածքների հարցերով պատասխանատու Եկատերինա Միրոշնիկի հետ, քննարկվել են առկա և հետագայում մեկնարկող հնարավոր ենթակառուցվածքային ծրագրերը։

ՎԶԵԲ կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպմանը Հայաստանը մասնակցում է հյուրընկալող հաջորդ երկրի կարգավիճակով: Գործարար համաժողովին Հայաստանին հատկացված է առանձին տաղավար, որտեղ ներկայացված է երկրի ներդրումային միջավայրը, և հավանական ներդրողները կարող են ծանոթանալ Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալելու հիմնական հնարավորություններին ու առավելություններին։

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մասնակցում է ԱՄՀ/ՀԲ Կառավարիչների խորհուրդների գարնանային հանդիպումներին

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորությամբ ք. Վաշինգտոնում մասնակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) Կառավարիչների խորհուրդների գարնանային...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)