Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Ֆինանսների նախարարությունում ֆիսկալ ռիսկերի կառավարման բարելավման վերաբերյալ սեմինար-քննարկում է տեղի ունեցել
18.12.2019
Ֆինանսների նախարարությունում ֆիսկալ ռիսկերի կառավարման բարելավման վերաբերյալ սեմինար-քննարկում է տեղի ունեցել

Դեկտեմբերի 17-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել սեմինար-քննարկում «Ֆիսկալ ռիսկերի կառավարում» խորագրով՝ պետական կառավարման և լիազոր այլ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ: Սեմինարը կազմակերպվել էր Ասիական Զարգացման Բանկի աջակցությամբ:

Քննարկման հիմնական շեշտադրումը ֆիսկալ ռիսկերի կառավարման գործառույթի բարելավման նպատակով պետական կառավարման և լիազոր այլ մարմինների հետ հետագա համագործակցության համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումն էր:

Ֆինանսական վիճակագրության և ռիսկերի վարչության պետի տեղակալ Լորիս Մուրադյանը բացման խոսքում ընդգծել է ֆիսկալ ռիսկերի կառավարման կարևորությունը բյուջետային կանխատեսումների հուսալիության և հանրային ֆինանսների երկարաժամկետ կայունության բարելավման առումով: Նա շեշտել է, որ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարության կարևոր բաղադրիչ է նաև ֆիսկալ ռիսկերի հաշվետվողականությունը: Անդրադարձ է եղել նաև ֆիսկալ ռիսկերի կառավարման համար պետական կառավարման և լիազոր այլ մարմինների հետ հետագա համագործակցության անհրաժեշտությանը:

Սեմինարի ընթացքում ԱԶԲ-ի ֆիսկալ ռիսկերի գծով փորձագետ Գրիգորիո Բելաունդեն հանգամանորեն ներկայացրել է ֆիսկալ ռիսկերի կառավարման ասպեկտները, այդ գործընթացում մասնակիցների դերի, համատեղ աշխատանքի և համագործակցության կարևորության անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ հետագա համագործակցության վերաբերյալ, մասնավորապես՝ տեղեկատվության ստացման, տվյալների հավաքագրման, հետագա ներքին աշխատանքային մեխանիզմների մշակման վերաբերյալ:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Արժույթի միջազգային հիմնադրամի պահուստային ծրագրի 5-րդ վերանայման արդյունքների ամփոփման շրջանակներում ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն՝ բյուջետային հայտերի շուրջ քննարկումների օրվա վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 4-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ֆինանսների նախարարության Մելիք-Ադամյան 1 հասցեում գտնվող վարչական շենքում տեղի է ունենալու ՀՀ ֆինանսների նախարարության 2...