Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Ֆինանսների նախարարությունը հյուրընկալել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ֆինանսատնտեսագիտական քոլեջի ուսանողներին
25.05.2023
Ֆինանսների նախարարությունը հյուրընկալել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ֆինանսատնտեսագիտական քոլեջի ուսանողներին

Ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղար Կարեն Սարգսյանը, եկամուտների քաղաքականության և հարկային վարչարարության մեթոդաբանության բաժնի պետ Արթուր Ալեքսանյանը, ԵՏՄ մաքսային քաղաքականության և օրենսդրական կարգավորման բաժնի պետ Վլադիմիր Ասեյանն այսօր գլխավորել  են ՀՊՏՀ  ֆինանսատնտեսագիտական քոլեջի ուսանողների հետ հանդիպումը:

Գլխավոր քարտուղար Կարեն Սարգսյանն ապագա տնտեսագետների հետ խոսել է մասնագիտական կողմնորոշման մասին, հետաքրքրվել ուսանողների նախասիրություններով և նախընտրելի հեռանկարային ոլորտներով՝ կարևորելով  մասնագիտական հմտությունների և կարողությունների զարգացումը պետական կառավարման համակարգում փոփոխություններ իրականացնելու և կառավարելու համար:

Հանդիպման ընթացքում նախարարության ներկայացուցիչները ներկայացրել են եկամուտների քաղաքականության և հարկային վարչարարության  ոլորտին առնչվող գործընթացները, կիսվել Նախարարությունում աշխատանքի անցնելու իրենց փորձով և պատասխանել ուսանողներին հետաքրքրող հարցերին:

 

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն՝ բյուջետային հայտերի շուրջ քննարկումների օրվա վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 4-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ֆինանսների նախարարության Մելիք-Ադամյան 1 հասցեում գտնվող վարչական շենքում տեղի է ունենալու ՀՀ ֆինանսների նախարարության 2...