Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Ֆինանսների նախարարությունը հյուրընկալել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) Գյումրու մասնաճյուղի ուսանողներին
10.05.2023
Ֆինանսների նախարարությունը հյուրընկալել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) Գյումրու մասնաճյուղի ուսանողներին

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր մասնակցել է ուսանողների հետ հանդիպմանը: Նախարար Հովհաննիսյանն ապագա տնտեսագետների հետ խոսել է նախարարության առանցքային գործառույթների և դրանց իրականացման կարևորության մասին և մատնանշել այն կարևոր հատկությունները, որոնք անհրաժեշտ են պետական կառավարման համակարգում փոփոխություններ իրականացնելու և կառավարելու համար:

Ուսանողները շրջայց են կատարել ՀՀ ֆինանսների նախարարության շենքում, ծանոթացել նախարարության գործունեությանը, լիազորությունների շրջանակին, աշխատանքի սկզբունքներին և ուղղություններին:

Հանդիպմանը ներկա են եղել նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներ, ովքեր ուսանողներին են ներկայացրել հարկաբյուջետային քաղաքականության մշակման, պետական պարտքի կառավարման, ինչպես նաև մակրոտնտեսական կանխատեսումների և եկամուտների քաղաքականության մշակման և իրականացման գործընթացները:

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն` պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունների վերաբերյալ

«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 26-րդ հոդվածի համաձայն` պարտադիր աուդիտի ենթակա են՝ hանրային հետաքրքրություն ներկայաց...