Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է գնումների օրենսդրության վերանայման գործընթաց
28.09.2021
Ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է գնումների օրենսդրության վերանայման գործընթաց

ՀՀ վարչապետի` գնումների համակարգը շարունակական բարելավելու հանձնարարականի շրջանակում ՀՀ ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերում փոփոխությունների կատարման հերթական գործընթացը:

Կարեւորելով պատվիրատուների ներգրավվածությունը հիշյալ գործընթացին՝ անցնող երկու շաբաթների ընթացքում Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի եւ նախարարության Գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանի նախաձեռնությամբ աշխատանքային հանդիպումներ են տեղի ունեցել ՀՀ պետական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են կառավարության ծրագրով եւ պետական բյուջեով նախատեսված առաջնահերթ ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ պայմանագրերի կնքմանը եւ կատարմանը վերաբերող հնարավոր խնդիրներն ու դժվարությունները՝ մեթոդական ապահովման շրջանակում դրանց արձագանքելու եւ ընթացակարգերը սահմանված պայմաններով կազմակերպելու համար:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակության հետ

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) վարկային ծրագրի 5-րդ վերանայման այցի շրջանակներում հանդիպել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակության...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն՝ բյուջետային հայտերի շուրջ քննարկումների օրվա վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 4-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ֆինանսների նախարարության Մելիք-Ադամյան 1 հասցեում գտնվող վարչական շենքում տեղի է ունենալու ՀՀ ֆինանսների նախարարության 2...