Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Ֆինանսների նախարարը հրաժեշտի հանդիպում է ունեցել Նիդերլանդների դեսպանի հետ
01.09.2023
Ֆինանսների նախարարը հրաժեշտի հանդիպում է ունեցել Նիդերլանդների դեսպանի հետ

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր՝ սեպտեմբերի 1-ին, հանդիպել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսի հետ՝ վերջինիս դիվանագիտական առաքելության  ժամկետի ավարտի կապակցությամբ:

Նախարար Հովհաննիսյանը բարձր է գնահատել Նիդերլանդների Թագավորության դեսպանատան հետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ անգնահատելի է դեսպան Նիկոլաս Սխերմերսի դերը երկու երկրների միջև ձևավորված գործընկերության և բարեկամության գործում։ Վահե Հովհաննիսյանը նաև ընդգծել է Նիդերլանդների հետ երկկողմ համագործակցության կարևորությունը մի շարք ֆինանսական կառույցների շրջանակներում:

Դեսպան Սխերմերսն իր հերթին շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար և նշել, որ Նիդերլանդները պատրաստակամ է ապահովել երկու երկրների ֆինանսների նախարարությունների միջև կնքված Փոխըմբռնման հուշագրով սահմանված դրույթների իրականացումը։  Դեսպանը նաև հույս է հայտնել, որ արդեն իսկ ամուր հիմքերի վրա դրված համագործակցությունն էլ ավելի կզարգանա և կդառնա առավել ընդգրկուն։ 

Վահե Հովհաննիսյանը հաջողություններ է մաղթել դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին իր հետագա գործունեության ընթացքում։ 

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Արժույթի միջազգային հիմնադրամի պահուստային ծրագրի 5-րդ վերանայման արդյունքների ամփոփման շրջանակներում ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն՝ բյուջետային հայտերի շուրջ քննարկումների օրվա վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 4-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ֆինանսների նախարարության Մելիք-Ադամյան 1 հասցեում գտնվող վարչական շենքում տեղի է ունենալու ՀՀ ֆինանսների նախարարության 2...