Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Գաբրիելյան Վաչե

17.12.2010թ.-09.04.2013թ.

Գաբրիելյան Վաչե Վազգենի

Ծնվել է 1968թ.-ի նոյեմբերի 24-ին ք. Երևանում:

1985-1990թթ. գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետը, որտեղ էլ 1990-1992թթ. ուսումը շարունակել է ասպիրանտուրայում: 1992-1998թթ սովորել է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Ռատգերս համալսարանի հանրային կառավարման ֆակուլտետում, որտեղից 1994թ. ստացել է մագիստրոսի, իսկ 1998թ.` փիլիսոփայության դոկտորի կոչում:

1998թ.-ից դասախոսում է ԵՊՀ տնտեսագիտության և Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետներում: 1990-1992թթ. աշխատել է ՀՀ Գերագույն խորհրդի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում, որպես փորձագետ: 1994-1998թթ. դոկտուրանտուրայում ուսանելու տարիներին դասախոսել է Ռատգերս համալսարանի հանրային կառավարման և քաղաքագիտության ֆակուլտետներում, եղել նույն համալսարանի հանրային արտադրողականության կենտրոնի փոխտնօրեն: 1998-1999թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի խորհրդական: 1999-2008թթ. աշխատել է որպես ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ: 2008-2010թթ. եղել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալը:

2010-2013թթ. եղել է ՀՀ ֆինանսների նախարարը: 

ՀՀ-ում և արտասահմանում հրապարակված մի շարք գիտական աշխատությունների հեղինակ է: