2018 թվականին ՀՀ ֆինանսների նախարարության կողմից նախատեսվում է անցկացնել գնումների համակարգողների շարունակական մասնագիտական վերապատրաստման դասընթացներ միայն այն անձանց համար, ովքեր գնումների որակավորում են ստացել 2012թ. և 2015թ.: Համաձայն ՀՀ կառավարության 29.06.2017թ. թիվ 759-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետի՝ մինչև սույն թվականի մարտի 1-ը դիմում – հայտերն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ ֆինանսների նախարարություն (դիմում – հայտերը կարող են ներկայացվել նաև secretariat@minfin.am պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին): Դիմումը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը՝ պատվիրատուի անվանումը (եթե աշխատում է), գնումների համակարգողի անունը, ազգանունը, պաշտոնը, հեռախոսահամարը, պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեն, հանրային ծառայությունների համարանիշը:
Միաժամանակ հայտնում ենք, որ 2012թ. և 2015թ. գնումների համակարգողի որակավորում ստացած անձանց ցուցակը հրապարակված է www.gnumner.am հասցեով գործող ինտերնետային կայքում՝ հետևյալ հղմամբ՝ http://gnumner.am/hy/page/gnumneri_hamakargoghneri_vorakavorum1/:
Այն անձինք, ովքեր չեն մասնակցի հերթական շարունակական մասնագիտական վերապատրաստման դասընթացին կամ հաջողությամբ չեն ավարտի այն, կզրկվեն որակավորումից և իրավասու չեն լինի իրականացնել գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ գնումների համակարգողներին վերապահված լիազորությունները:
Հարցերի դեպքում զանգահարել (011) 800147 հեռախոսահամարով: