Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
23.06.2017
Գործունեության իրականացման վայրի փոփոխություն

Շահումով խաղի կազմակերպման լիցենզիայի գործունեության իրականացման վայրի փոփոխությունն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

Շահումով խաղի կազմակերպչի կողմից լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրի փոփոխման համար լիցենզավորող մարմին պետք է ներկայացվի հայտ և կից փաստաթղթեր` Հայաստանի Հանրապետության կառավարության 29.07.2004թ. թիվ 1164-Ն որոշման համաձայն, և եթե փոփոխվելու են N 4 ձևում նշված` շահումով խաղերի մասին ներկայացված տվյալները, ապա ներկայացվելու է նաև շահագործման համար նախատեսված խաղային սարքավորումների ծագման սերտիֆիկատների պատճենները և շահումով խաղերի մասին տվյալները` համաձայն N 4 ձևի:

Գործունեության իրականացման վայրի փոփոխման մասին հայտը քննարկվում և բավարարվում է լիցենզավորված անձի կողմից հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու օրվան հաջորդող 10 օրվա ընթացքում:

Կանոնակարգ

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն` պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունների վերաբերյալ

«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 26-րդ հոդվածի համաձայն` պարտադիր աուդիտի ենթակա են՝ hանրային հետաքրքրություն ներկայաց...