Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամ (IFAD)
05.10.2021
Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամ (IFAD)

Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) միջև համագործակցության վերաբերյալ

 

Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը (ԳԶՄՀ) հիմնադրվել է 1977 թվականին (կենտրոնակայանը գտնվում է Հռոմում): ԳԶՄՀ-ն Միավորված ազգերի կազմակերպության մասնագիտացված կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զարգացող երկրներում գյուղական բնակչության շրջանում աղքատության դեմ պայքարը:

ԳԶՄՀ ունի 177 անդամ պետություն: ԳԶՄՀ-ի միջոցները գոյանում են անդամ և այլ պետությունների ու կազմակերպությունների կամավոր ներդրումներից: Հայաստանի Հանրապետությունը ԳԶՄՀ-ին անդամակցում է 1993 թվականից, գտնվում է զարգացող երկրների (c2) ցուցակում:

ՀՀ և ԳԶՄՀ  միջև համագործակցության շրջանակներում  1995 թվականից ի վեր ԳԶՄՀ-ի միջոցներով Հայաստանի Հանրապետությունում իրականացվել և իրականացվում է թվով 7 ծրագիր` 89.51 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ: ԳԶՄՀ-ի փորձը ցույց է տվել, որ գյուղատնտեսությանն էական աջակցության տրամադրումը արդյունավետ միջոց է աղքատության արագ կրճատման համար: Այդ միջոցները հատկապես կենտրոնացվում են երկրի ամենաաղքատ գյուղական շրջանների վրա, հիմնականում` բարձրավանդակներում և սահմանամերձ շրջաններում: Ներդրումների նպատակը արտադրության և արտադրողականության ավելացումն է մասնավոր հատվածի զարգացման միջոցով, ինչը դիտարկվում է որպես աղքատության կրճատման հիմնական գործիք:

ԳԶՄՀ-ի աջակցությամբ ՀՀ-ում ներկայումս իրականացվում է Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության ծրագիրը, որի նպատակն է բարելավել բնակչության տնտեսական և սոցիալական կարգավիճակը՝ Ծրագրի իրականացման տարածքում ստեղծելով եկամտի աճի և զբաղվածության կայուն հնարավորություններ: Ծրագիրը բաղկացած է հետևյալ 4 բաղադրիչներից`

  1. Գյուղական ֆինանսավորում
  2. Գյուղական տարածքների ջրային ենթակառուցվածք
  3. Ֆերմերների իրազեկում և աջակցություն
  4. Ծրագրի կառավարում

Ծրագրի ընդհանուր արժեքը 52.8 մլն ԱՄՆ դոլար է, որից ԳԶՄՀ մասնաբաժինը կազմում է 11.35 մլն ԱՄՆ դոլար (փոխառություն` 11.0 մլն ԱՄՆ դոլար, դրամաշնորհ` 0.35 մլն ԱՄՆ դոլար):

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելությանը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելությանը: Առաքելությունը Հայաստանում է գտնվում պահուստային ծրագրի (Ծրագիր) երրորդ վերանայման...

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն՝ բյուջետային հայտերի շուրջ քննարկումների օրվա վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 5-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ֆինանսների նախարարության Մելիք-Ադամյան 1 հասցեում գտնվող վարչական շենքում տեղի է ունենալու ՀՀ ֆինանսների նախարարության 2025-2027թթ. ՄԺԾԾ նախագծի (ներառյալ՝ ՀՀ ֆինանսների...