Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Տեղի է ունեցել Պետական ֆինանսների կառավարման համակարգի ռազմավարության վերաբերյալ համաժողով
18.06.2021
Տեղի է ունեցել Պետական ֆինանսների կառավարման համակարգի ռազմավարության վերաբերյալ համաժողով

Հունիսի 18-ին ՀՀ ֆինանսների նախարարությունը Ասիական Զարգացման Բանկի տեխնիկական աջակցությամբ կազմակերպել է «Պետական ֆինանսների կառավարման համակարգի (ՊՖԿՀ) 2019-2023թթ բարեփոխումների» ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների կատարման արդյունքներին առնչվող դոնոր համայնքի համակարգման հերթական համաժողով, որը Covid-19 համավարակի տարածման կանխարգելման նկատառումներից ելնելով, անցկացվել է առցանց եղանակով։

Համաժողովին մասնակցել են ՊՖԿ բարեփոխումների ռազմավարության միջոցառումների կատարման պատասխանատու պետական մարմինների և ՀՀ ֆինանսների նախարարության պատասխանատու ստորաբաժանումների, ինչպես նաև միջազգային ֆինանսական հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Համաժողովը նախագահել է ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը​: Համաժողովի բացման խոսքում Կարեն Բրուտյանը նշել է, որ պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումները, 2020 թվականին Հայաստանում Covid-19 համավարակի և Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով վերագնահատման կարիք ունեն։

​Այնուհանդերձ, փոխնախարարի ներկայացմամբ, անկախ նշված ազդեցություններից, պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների ռազմավարական նպատակները անփոփոխ են մնացել. դրանք ուղղված են ինչպես հանրային կառավարման համակարգի լավագույն արդյունքի, այնպես էլ հասարակությանը և քաղաքացիներին առավել որակյալ հանրային ծառայությունների մատուցմանը։ 

Համաժողովի ընթացքում ներկայացվել է ՊՖԿՀԲ 2019-2023թթ ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների ուղղությամբ  2020-2021թթ.  ընթացքում կատարված աշխատանքներ​ի ընթացքը։ 

Առանձնացվել են ​աջակցության կարիք ունեցող միջոցառումները,​ դրանց կատարման վերաբերյալ հանդիպման մասնակից ​զարգացման գործընկեր կազմակերպությունների (ԶԳԿ)​ կողմից ներկայացված առաջարկները:

ԶԳԿ-ների ներկայացուցիչները, կարևորելով ՊՖԿՀ բարեփոխումների գործընթացում իրենց մասնակցությունը, հանդես են եկել առաջարկությունների փաթեթով, որոնց քննարկման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հստակեցնել ՊՖԿՀ բարեփոխումների կատարման ուղղությամբ 2021-2022թթ․ հետագա անելիքները։

Համաժողովի օրակարգին, ՖՆ և ԶԳԿ շնորհանդեսներին, ինչպես նաև ձայնագրությանը  կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ

Նորություններ  ➤

Նորության նկար

Կառավարությունում քննարկվել է ՄԺԾԾ մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

Հունիսի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2025-2027...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ: