Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Տիգրան Խաչատրյանի և ԱՄՀ մշտական ներկայացուցչի հանդիպմանը կարևորվել է համագործակցության սերտացումը
13.08.2021
Տիգրան Խաչատրյանի և ԱՄՀ մշտական ներկայացուցչի հանդիպմանը կարևորվել է համագործակցության սերտացումը

Այսօր՝ օգոստոսի 13-ին ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսիին։

Տիգրան Խաչատրյանը ողջունել է Մշտական ներկայացուցչին և նշել, որ Ֆինանսների նախարարությունը Արժույթի միջազգային հիմնադրամի հետ ունի համատեղ աշխատանքի մի շարք կարևոր ուղղություններ, որոնցից յուրաքանչյուրի կարևորությունը դժվար է գերագնահատել:  ՀՀ ֆինանսների նախարարը կարևորել է ԱՄՀ-ի  աջակցությունը Հայաստանում մակրոտնտեսական կայունությանն ուղղված կառավարության քաղաքականության իրագործմանը:

Տիգրան Խաչատրյանը նաև ասել է, որ ուրախ  կլինի  կառույցի հետ տարվող աշխատանքները խորացնելու ուղղությամբ։

ԱՄՀ-ի ներկայացուցիչ Մ․ Ռաիսին իր հերթին շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար և շնորհավորել Տ․ Խաչատրյանին՝ ֆինանսների նախարարի պաշտոնում նշանավելու կապակցությամբ։

Նա ընդգծել է, որ Հայաստանը ԱՄՀ-ի հետ երկար տարիների համագործակցության փորձ ունի։ ԱՄՀ մշտական ներկայացուցիչը հույս է հայտնել, որ առավել սերտ շփումները այսուհետ ևս շարունակական կլինեն։

 

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարությունը «Ապագա» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում հյուրընկալել է մի շարք երիտասարդ ուսանողների

ՀՀ ֆինանսների նախարարությունը «Ապագա» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում հյուրընկալել է մի շարք երիտասարդ ուսանողների, ովքեր շուտով կմիանան...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարության կարիքների համար ՀՀ ՖՆ-ԲՄԱՇՁԲ-25/1 ծածկագրով գնման ընթացակարգի շրջանակում մասնակցության հայտերի ներկայացման վերաբերյալ

Հարգելի՛ գործընկերներ, Հայտնում ենք, որ էլեկտրոնային գնումների www.armeps.am համակարգի միջոցով հրապարակված՝ ՀՀ ֆինանսների նախարարութ...