Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Հանդիպում BEPS ծրագրի փորձագետների հետ
26.06.2019
Հանդիպում BEPS ծրագրի փորձագետների հետ

Հունիսի 26-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հարկվող բազայի քայքայումը և շահույթների տեղափոխումը ծրագրի (BEPS ծրագիր) քարտուղարության փորձագետների հետ:

Հանդիպման ընթացքում BEPS փորձագետների կողմից ՀՀ ՖՆ մասնագետներին են ներկայացվել BEPS ծրագրի շրջանակում իրականացվող առանձին միջոցառումների անհրաժեշտությունը և առանձնահատկությունները, ինչպես նաև BEPS ներառական հարթակին Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ պայմանավորված՝ անհրաժեշտ քայլերի և աշխատանքների ընդհանուր նկարագիրը:  BEPS ծրագրի ներառական հարթակի հիմնական նպատակն է ապահովել երկրների ներգրավվածությունը միջազգային հարկային հարաբերություններում հարկումից խուսափելու հնարավորությունները կանխելուն ուղղված համապատասխան միջազգային ստանդարտների մշակմանը` հավասար ձայնի իրավունքով, ինչպես նաև տարբեր երկրներում BEPS ծրագրի իրականացման արդյունքների մշտադիտարկումը:

Նորություններ  ➤

Նորության նկար

«Moody’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության վարկանիշը«Ba3» մակարդակում

Հունիսի 26-ին «Moody’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության՝ տեղական արժույթով և արտարժույթով գնանշված երկարաժամկետ թողարկողի և արտարժույթով գնանշված...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ: