Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Հանդիպում մշակույթի ոլորտի ՊՈԱԿ-ների ներկայացուցիչների հետ
25.06.2018
Հանդիպում մշակույթի ոլորտի ՊՈԱԿ-ների ներկայացուցիչների հետ

 ՀՀ վարչապետի հանձնարարությամբ՝ ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ մշակույթի նախարարությանը ենթակա մի քանի ՊՈԱԿ-ների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը և ոլորտի այլ պատասխանատուներ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է «Բյուջեների կատարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշումը: Համաձայն որոշման` պետական ոչ առևտրային կազմակերպությունների (ՊՈԱԿ) ենթահաշիվների վճարումները պետք է իրականացվեն գանձապետական միասնական հաշվից։

Ոլորտի մասնագետները ներկայացրել են փոփոխության նպատակը և գանձապետարանի կողմից սպասարկման կարգը, ընդգծել դրա առավելությունները: ՊՈԱԿ-ների մտահոգությունների հետ կապված  տրվել են պարզաբանումներ  և  ներկայացվել են առաջարկվող կարգավորումները:

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարության կարիքների համար ՀՀ ՖՆ-ԲՄԱՇՁԲ-25/1 ծածկագրով գնման ընթացակարգի շրջանակում մասնակցության հայտերի ներկայացման վերաբերյալ

Հարգելի՛ գործընկերներ, Հայտնում ենք, որ էլեկտրոնային գնումների www.armeps.am համակարգի միջոցով հրապարակված՝ ՀՀ ֆինանսների նախարարութ...