Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Եթե մենք ունենանք հանրային ֆինանսների կառավարման`հանրային բարիքի բաշխման արդար համակարգ, ապա մարդիկ դրանից ավելի երջանիկ կզգան. Կարեն Բրուտյան
05.12.2019
Եթե մենք ունենանք հանրային ֆինանսների կառավարման`հանրային բարիքի բաշխման արդար համակարգ, ապա մարդիկ դրանից ավելի երջանիկ կզգան. Կարեն Բրուտյան

 

Հանրային ֆինանսների կառավարումը փող ծախսելը չէ, այլ պետության, հասարակության նպատակների ճիշտ սահմանման և այդ նպատակներին համարժեք քայլելով հասնելու մասին է, «Հայաստանում հանրային ֆինանսների կառավարման հզորացումը» ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի փակման միջոցառման ժամանակ հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը:

Փոխնախարարն ասել է, որ կառավարության նիստում վերջերս հաստատված Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարությունը ուղենշում է հիմնական նպատակը՝ ունենալ հանրային ֆինանսների կառավարման այնպիսի համակարգ, որը կապահովի հանրային բարիքի արդար բաշխում:

«Սա հստակ նպատակադրում է, որ գործընթացի մեջ ներգրավված բոլոր կողմերը՝ կառավարությունը, ինչպես նաև քաղաքացիները, ջանքեր գործադրեն դրան հասնելու համար», - նշել է Կարեն Բրուտյանը:

Ռազմավարությամբ նախատեսված բարեփոխումների շրջանակում ընդգրկվել են 14 ոլորտներ, և փոխնախարարի խոսքով, առաջիկա չորս տարիների ընթացքում խնդիր է դրված համակարգված գործողություններով հասնել նախանշված թիրախներին:

«Առաջիկայում Ֆինանսների նախարարությունը դոնորների հետ հանդիպում կկազմակերպի, որի ժամանակ մենք կներկայացնենք՝ ինչպես ենք պատկերացնում այս ոլորտում բարեփոխումները: Մյուս կողմից մենք ակնկալիք ունենք որոշակիացնելու և առաջնորդելու դոնորների մասնակցությունը ռազմավարության իրագործմանը, որովհետև բարեփոխումները իրականացվում են կառավարության կողմից և ոչ թե դոնորների կողմից: Դա վերաբերում է և դրամաշնորհային, և վարկային միջոցներին: Մենք բոլորս պետք է մի լեզվով խոսենք ու նույն նպատակները պետք է հետապնդենք», -նշել է Կարեն Բրուտյանը:

Նա ընդգծել է, որ սեփական և նեգրավվող բոլոր միջոցների նկատմամբ պետք է հավասարապես խստապահանջ լինել, իսկ արդյունքները պետք է լինեն մարդկանց կյանքում իրական փոփոխությունների ձևով:

«Եթե մենք ունենանք հանրային ֆինանսների կառավարման՝ հանրային բարիքի բաշխման արդար համակարգ, ապա մարդիկ դրանից իրենց ավելի երջանիկ կզգան», ամփոփել է Ֆինանսների փոխնախարարը:

«Հայաստանում հանրային ֆինանսների կառավարման հզորացումը» ծրագիրը Եվրոպական միության և Տնտեսական համագործակցության և զարգացման Գերմանիայի դաշնային նախարարության (BMZ) համատեղ նախաձեռնությունն է, որն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում» տարածաշրջանային ծրագրի (2017-2020) կողմից:

Նորություններ  ➤

Նորության նկար

Կառավարությունում քննարկվել է ՄԺԾԾ մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

Հունիսի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2025-2027...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ: