Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Հանրային հաշվետվություն
12.08.2020
Հանրային հաշվետվություն

ՀՀ ֆինանսների նախարարությունում ընդհանուր առմամբ իրականացված օպտիմալացման աշխատանքների արդյունքում 2018 թվականին տնտեսվել և ՀՀ պետական բյուջե է վերադարձվել 113 մլն 787,600 ՀՀ դրամ:

Անշարժ գույքի մասով.
Oպտիմալացման աշխատանքների արդյունքում, 2018 թվականին ազատվել են Տիգրան ՄԵծ 4 և Մազմանյան 3 հասցեներով տարածքները ընդ որում՝ Տիգրան Մեծ 4 հասցեի շենքի ազատման արդյունքում տնտեսվելու է 2019թ. պետ. բյուջեով նախատեսվելիք մոտ 103,600,000 ՀՀ դրամ վարձակալության վճարը և 15,600,000 ՀՀ դրամ Ոստիկանության կողմից շենքի պահպանության ծառայության վճարը:

Ավտոմեքենաների կրճատման մասով.
2018թ.-ին նախարարության հաշվեկշռում հաշվառված 17 ավտոմեքենաներից 6-ը կրճատվել են՝ 3-ը օտարվել են, իսկ մյուս 3-ը ՀՀ կառավարության 20.12.2018թ.-ի N 1507-Ա որոշման համաձայն հատկացվել են ՀՀ Սահմանադրական դատարանին:
ՀՀ ֆինանսների նախարարության ԱՖԾԿԿ պետական հիմնարկի գործունեության դադարեցումից հետո հիմնարկի 3 ավտոմեքենաները փոխանցվել են Նախարարությանը (Նախարարության ավտոմեքենաների քանակը դարձել է 14):

Վարչապետի 2019 թվականի փետրվարի 19-ի հանձնարարականի կատարման նպատակով, Ֆինանսների նախարարության 14 ավտոմեքենաներից 10–ի օտարման նպատակով պետական գույքի կառավարման կոմիտե էր ներկայացվել համապատասխան տվյալներ: Այս 10 ավտոմեքենաներից 7-ը ՀՀ կառավարության 2019 թվականի հուլիսի 18-ի N 893-Ա որոշման համաձայն, հետ են վերցվել և ամրացվել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին: Օտարման ներկայացված մյուս 3 ավտոմեքենաներն ի պահ հանձնվել են պետական գույքի կառավարման կոմիտեին:

Ներկայումս շահագործվում են 4 ավտոմեքենաներ, որոնցից 1-ը՝ ՀՀ ֆինանսների նախարարի ծառայողական կարիքների համար, իսկ 3-ը որպես հերթապահ ավտոմեքենա:

Փաստացի 2018-2019թ․-ին ավտոմեքենաների թիվը կրճատվել է 13-ով, արդյունքում առաջացել է դրանց տարեկան պահպանման ծախսերի տնտեսում 15,600,000 ՀՀ դրամի չափով։

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելությանը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելությանը: Առաքելությունը Հայաստանում է գտնվում պահուստային ծրագրի (Ծրագիր) երրորդ վերանայման...

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն՝ բյուջետային հայտերի շուրջ քննարկումների օրվա վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 5-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ֆինանսների նախարարության Մելիք-Ադամյան 1 հասցեում գտնվող վարչական շենքում տեղի է ունենալու ՀՀ ֆինանսների նախարարության 2025-2027թթ. ՄԺԾԾ նախագծի (ներառյալ՝ ՀՀ ֆինանսների...