Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
27.09.2021
Հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ մատուցելու իրավունք ունեցող անձանց ցանկ

«Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հաշվապահական հաշվառման աշխատանքների ծավալից կախված` հանրային հատվածի կազմակերպության ղեկավարն իրավունք ունի հաշվապահական հաշվառումը վարելու`

1) կառուցվածքային ստորաբաժանում համարվող հաշվապահական ծառայության (այսուհետ` հաշվապահական ծառայություն) միջոցով.

2) կազմակերպության աշխատող համարվող հաշվապահի միջոցով.

3) նույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված ցանկում ընդգրկված հաշվապահական ծառայություններ մատուցող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ միջոցով:

ՀՀ հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց (անհատ ձեռնարկատեր կամ կազմակերպություն) ներկայացվող չափանիշները հաստատվել են ՀՀ ֆինանսների նախարարի 2015 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 844-Ն հրամանով։

Ստորև ներկայացված է ՀՀ հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ մատուցելու իրավունք ունեցող անձանց ցանկը։

Ցանկ

 

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը մասնակցել է Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի տարեկան ընդհանուր ժողովին

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, ՀՀ ֆինանսների նախարարությանը կից հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության Հանրային վերահսկողության խորհրդի նախագահ Արման...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն` պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունների վերաբերյալ

«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 26-րդ հոդվածի համաձայն` պարտադիր աուդիտի ենթակա են՝ hանրային հետաքրքրություն ներկայաց...