Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին ստորագրել են համաձայնագիր
06.11.2024
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին ստորագրել են համաձայնագիր

Սույն թվականի նոյեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին ստորագրել են «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում և ընդլայնում» ծրագրի իրականացման մասին համաձայնագիրը:

Այս ծրագիրն իրականացնում է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը՝ Կլիմայի կանաչ հիմնադրամի ֆինանսավորմամբ և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համակարգման ներքո (2017 - 2026թթ․)։ Այն միտված է նվազեցնելու Հայաստանում գոյություն ունեցող շենքերի էներգաարդյունավետության բարձրացման միջոցով սիստեմատիկաբար ջերմոցային գազերի արտանետումները և, այդպիսով, ապահովելու կայուն զարգացման օգուտները: Ընդգրկելով հասարակական և բնակելի շենքերը՝ ծրագիրը կենտրոնանում է շուկայի խոչընդոտները հաղթահարելու միջոցով էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների համար բարենպաստ շուկայական միջավայրի և մասշտաբավորման ընդունակ բիզնես մոդելի ստեղծման վրա:

Համաձայնագրով նախատեսվում է, որ շենքերի էներգաարդյունավետությունը Հայաստանում առաջընթաց է գրանցելու լրացուցիչ առնվազն 50 շենքերի էներգաարդյունավետ արդիականացման համաֆինանսավորման միջոցով: Դրա շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարարությունը հանդես է գալու որպես ծրագրի իրականացնող գործընկեր՝ կազմակերպելով և իրագործելով ՀՀ կառավարության 2023թ. դեկտեմբերի 28-ի թիվ 2323-Ն «2024թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» որոշման Հավելված 11-ում ներառված շենքերի հիմնանորոգման ընթացքում էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումների ֆինանսավորում։ ՄԱԶԾ-ի կողմից համապատասխան վճարումներն իրականացվելու են կատարողականի դիմաց՝ համաձայն սահմանված վճարումների ժամանակացույցի:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը մասնակցել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կողմից կազմակերպված «Հայաստան՝ տարածաշրջանային հաջողության արագացում» խորագրով ֆորումին

Երևանում ընթացող Սևծովյան առևտրի և զարգացման բանկի տարեկան ժողովի շրջանակներում տեղի է ունեցել պանելային քննարկում՝ նվիրված Սևծովյան տարածաշրջանի փոքր...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարության կարիքների համար ՀՀ ՖՆ-ԲՄԱՇՁԲ-25/1 ծածկագրով գնման ընթացակարգի շրջանակում մասնակցության հայտերի ներկայացման վերաբերյալ

Հարգելի՛ գործընկերներ, Հայտնում ենք, որ էլեկտրոնային գնումների www.armeps.am համակարգի միջոցով հրապարակված՝ ՀՀ ֆինանսների նախարարութ...