Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Հայաստանի Հանրապետության կողմից նոր եվրապարտատոմսերի թողարկման վերաբերյալ
14.03.2025
Հայաստանի Հանրապետության կողմից նոր եվրապարտատոմսերի թողարկման վերաբերյալ
  • 2025թ. մարտի 5-ին Հայաստանի Հանրապետությունը միջազգային կապիտալի շուկայում հաջողությամբ տեղաբաշխեց 750 մլն ԱՄՆ դոլար ծավալով, 10 տարի մարման ժամկետով եվրապարտատոմսեր` 7.1% եկամտաբերությամբ:
  • Նոր եվրապարտատոմսերի արժեկտրոնի եկամտաբերությունը կազմում է 6.75%: 
  • Սա Հայաստանի կողմից միջազգային կապիտալի շուկայում եվրապարտատոմսերի հինգերորդ թողարկումն է:
  • Եվրապարտոմսերի թողարկումը նախատեսված է 2025 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով, ներառված է 2025 թվականի փոխառությունների ծրագրում:
  • Եվրապարտոմսերի թողարկումից ստացված զուտ հասույթը կօգտագործվի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման նպատակով:

Եվրապարտատոմսերի տեղաբաշխման պայմանները

Թողարկող

Հայաստանի Հանրապետություն

Վարկանիշ

BB- (կայուն) S&P / BB- (կայուն) Fitch / Ba3 (կայուն) Moody’s

Տեղաբաշխված ծավալ

 750,000,000 ԱՄՆ դոլար

Գնանշման օր

2025թ. մարտի 5

Վերջնահաշվարկի օր

2025թ. մարտի 12

Մարման օր

2035թ. մարտի 12

Արժեկտրոն

6.75%

Տեղաբաշխման գին

97.524%

Եկամտաբերություն

7.1000%

ԱՄՆ 10տ. ուղենիշ, արժեկտրոն

 4.625% (2035թ. փետրվարի 15)

ԱՄՆ 10տ. ուղենիշ

 4.24%

Շեղումը ԱՄՆ 10տ. ուղենիշի նկատմամբ

 286 բ.կ.

Ցուցակում

 Լոնդոնի բորսա

Սույն հայտարարության մեջ նշված պարտատոմսերը չեն գրանցվել և չեն գրանցվելու ԱՄՆ Արժեթղթերի մասին 193. օրենքի համաձայն և չեն կարող առաջարկվել կամ վաճառվել ԱՄՆ-ում՝ բացառությամբ գրանցման պահանջից ազատման կիրառելի դեպքերի։

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Արժույթի միջազգային հիմնադրամի պահուստային ծրագրի 5-րդ վերանայման արդյունքների ամփոփման շրջանակներում ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն՝ բյուջետային հայտերի շուրջ քննարկումների օրվա վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 4-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ֆինանսների նախարարության Մելիք-Ադամյան 1 հասցեում գտնվող վարչական շենքում տեղի է ունենալու ՀՀ ֆինանսների նախարարության 2...