Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Հայաստանի խորհրդարանը ընդունել է 2021 թվականի պետական բյուջեն
10.12.2020
Հայաստանի խորհրդարանը ընդունել է 2021 թվականի պետական բյուջեն

ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 10-ին 84 «կողմ», 14 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ընդունել է 2021 թվականի պետական բյուջեի նախագիծը։

ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի եկամուտները ծրագրավորվել են ՀՆԱ-ի 23.6 %-ի չա­փով և կազմում են 1,509.5 մլրդ դրամ, որից հարկային եկամուտների և պետական տուրքերը` 1,440.1 մլրդ դրամ: Վերջինիս տեսակարար կշիռը ՀՆԱ-ի մեջ կազմում է 22.5%:

ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի դեֆիցիտը ծրագրավորվել է ՀՆԱ-ի 5.3 %-ի չա­փով և կազմում է 341.4 մլրդ դրամ, որից ներքին աղբյուրների գծով՝ 138.7 մլրդ դրամ, արտաքին աղբյուրների գծով՝ 202.7 մլրդ դրամ:

Հիմք ընդունելով ՀՆԱ-ի 23.6 %-ի չափով կանխատեսված ՀՀ 2021 թվականի պե­տա­կան բյու­ջեի եկամուտների մակարդակը և ելնելով ՀՆԱ-ի 5.3 %-ի չափով դեֆի­ցի­տի ֆինան­սա­վոր­ման հնարավորություններից, ՀՀ կառավարությունը ծրագրում է 2021 թվա­կանին ապահովել ծախսերը ՀՆԱ-ի 28.9 %-ի կամ 1,850.9 մլրդ դրամի չափով: Ընթացիկ ծախսերը կկազմեն 1,634.6 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 25.6%-ը: Ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների գծով ծախսերը ծրագրվել են 216.3 մլրդ դրամ՝ ՀՆԱ-ի 3.4%-ի չափով:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը խորհրդարանում հայտարարել էր, որ պետության համար կենսական նշանակություն ունի առհասարակ և հատկապես այս իրավիճակում ունենալ առաջիկա ժամանակահատվածի ծրագիր, և պետական բյուջեն պետության հենց այդպիսի ծրագիրն է։

«Բյուջեի հաստատումը կարևորագույն գործոն է, որը բնութագրում է պետության կայացածության աստիճանը։ Իսկ դա չափազանց կարևոր է միշտ, հատկապես՝ ոչ ստանդարտ իրավիճակներում, որում գտնվում է Հայաստանի Հանրապետությունը», -ասել Է ֆինանսների նախարարը:

 

Նախարարի ելույթի տեսագրությունը՝ այստեղ:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելությանը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելությանը: Առաքելությունը Հայաստանում է գտնվում պահուստային ծրագրի (Ծրագիր) երրորդ վերանայման...

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն՝ բյուջետային հայտերի շուրջ քննարկումների օրվա վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 5-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ֆինանսների նախարարության Մելիք-Ադամյան 1 հասցեում գտնվող վարչական շենքում տեղի է ունենալու ՀՀ ֆինանսների նախարարության 2025-2027թթ. ՄԺԾԾ նախագծի (ներառյալ՝ ՀՀ ֆինանսների...