Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Հայաստանում կառուցապատողի սնանկության դեպքում անշարժ գույքի գնորդի իրավունքները կպաշտպանվեն
30.07.2020
Հայաստանում կառուցապատողի սնանկության դեպքում անշարժ գույքի գնորդի իրավունքները կպաշտպանվեն

Կառուցապատողի սնանկությունից հետո բնակարան ունենալու համար արդեն վճարումներ կատարած անձանց և նոր կառուցապատողի միջև իրավական նոր կարգավորում կտարածվի, մինչ այդ կատարված գործարքը կճանաչվի շուկայական գնից ցածր ու առաջացած խնդիրն իրավական այդ կարգավորման շրջանակում կողմերին լուծելու իրավունք կտրվի։

Այս մասին կառավարության «Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի բնակարանների և ոչ բնակելի տարածքների օտարման գործարքները ՀՀ հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 7-րդ մասի կիրառության իմաստով իրական արժեքից ցածր արժեքով հատուցմամբ գործարքներ համարելու մասին» որոշումը ընդունվել է այսօր կայացած կառավարության նիստում:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ներկայացնելով նախագիծը, ասել է, որ այս միտքն առաջացել է մեկ նախադեպից, բայց կարող է տարածվել նաև նմանօրինակ այլ իրավիճակների վրա։

Նախարարի խոսքով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ առկա են մի շարք դեպքեր, երբ կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի բնակարանների և ոչ բնակելի տարածքների ձեռքբերման նպատակով քաղաքացիներն արդեն իսկ վճարել են տվյալ շենքի կառուցապատման համար անհրաժեշտ գումարների մի մասը, այնուհետև տարբեր պատճառներով նշյալ կառուցապատողն օրենքով սահմանված կարգով սնանկ է ճանաչվել՝ առաջարկվում է հնարավորություն ընձեռել խնդրո առարկա անշարժ գույքերի վաճառքները ձևակերպել այն գումարով, որոնք քաղաքացիները հավելյալ կվճարեն շենքի կառուցապատումն ավարտին հասցնելու համար, այլ ոչ թե ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգավորումների համաձայն:

«Խոսքը սահմանափակ գործարքների մասին է։ Խնդիրն առաջացել է մեկ նախադեպից, բայց առաջարկվող կարգավորումը համակարգային լուծում է։ Մասնավորապես խոսքը այն մասին է, երբ կառուցապատողի հետ կնքված պայմանագրի շրջանակում գնորդները կատարել են վճարումներ բայց կառոցապատման ընթացքում կառուցապատողը սնանկ է ճանաչվել և մեկ այլ կառուցապատող աճուրդով սահմանված կարգով ձեռք է բերել կառուցապատելը շարունակելու և գործընթացն ավարտելու իրավունքը։ Ստացվում է, որ մի կողմից կա բարեխիղճ գնորդ, որը կատարել է մասնակի վճարում, մյուս կողմից կա կառուցապատման իրավունքը ձեռք բերած բարեխիղճ տնտեսվարող որը պետք է շարունակի ծրագիրը և հասցնի ավարտին, բայց կա խնդիր մինչ այդ կատարված վճարումների ու գործարքի գնի հետ։ Այս նախագծով նախատեսվում է, որ հնարավորություն կտրվի, որ կատարված գործարքը ճանաչվի շուկայականից ցածր գնով գործարք։ Այս դեպքում խնդիրը դուրս կգա փակուղուց, և կառուցապատումը կավարտվի ու կհասնի տրամաբանական ավարտին», -ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարը։  Այս կարգավորումը վերաբերելու է մինչև 2015 թվականի հունվարի 1-ը կնքված գործարքներին:

Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրել է նաև, որ նախագիծը դրվել է հանրային քննարկման, ներկայացված բոլոր առաջարկները ընդունվել են։

 

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՎԶԵԲ գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 22-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիի գլխավորած...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)