Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
28.08.2020
Հայտարարություն՝ առաջարկություններ ներկայացնելու վերաբերյալ

ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Արտակ Մանուկյանից ստացվել է գնումների հետ կապված կարգավորումներում փոփոխություններ կատարելու առաջարկություն՝ շինարարական աշխատանքների կատարման նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման գործընթացի նկատմամբ հանրային հսկողության իրականացումն ապահովելու նպատակով տեղադրել շարժական տեսախցիկներ շինարարական օբյեկտների մոտ։

Հաշվի առնելով նշվածը, ՀՀ ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է քննարկումներ պատգամավորի առաջարկության, դրա իրագործման մեխանիզմների, ներառյալ ռիկսերի և պատասխանատվության շրջանակի վերաբերյալ:

Գործընթացով հետաքրքված անձիք կարող են իրենց առաջարկությունները մինչև 2020թ. սեպտեմբերի 7-ը ներկայացնել ՀՀ ֆինանսների նախարարություն` sergey.shahnazaryan@minfin.am էլեկտրոնային փստի հասցեին ուղարկելու միջոցով:

Առաջարկները ստանալուց հետո նախատեսվում է կազմակերպել բազմակողմանի քննարկում, պատգամավորի առաջարկին համարժեք արձագանքելու և իրավական կարգավորումներ նախաձեռնելու համար: Նախատեսվող քննարկումներին մասնակցելու նպատակով խնդրում ենք նաև ներկայացնել պատասխանատու անձի տվյալները (անուն ազգանուն, պաշտոն, էլ. փոստ և հեռախոսահամար): 

Նորություններ  ➤

Նորության նկար

«Moody’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության վարկանիշը«Ba3» մակարդակում

Հունիսի 26-ին «Moody’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության՝ տեղական արժույթով և արտարժույթով գնանշված երկարաժամկետ թողարկողի և արտարժույթով գնանշված...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ: