Հարգելի գործընկերներ,
ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտարարում է Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան նախաձեռնության շրջանակներում Քաղաքացիական հասարակության և մասնավոր կազմակերպությունների հայտերի ներկայացում՝ 2018-2020 թթ. գործողությունների ծրագրի շրջանակներում «2. ՀՀ պետական բյուջեից դրամաշնորհների հատկացման թափանցիկության և հաշվետվողականության ապահովում» հանձնառությունը իրականացնելու համար: Համապատասխանող կազմակերպությունները կընդգրկվեն ԲԿԳ աշխատանքները համակարգող աշխատանքային խմբում: Խնդրում ենք ուսումնասիրել գործողությունների ծրագիրը (https://bit.ly/2Nj9EMF) և լրացնել կից ներկայացված հարցաթերթը:
Հարցաթերթը լրացնելուց հետո, կարող եք այն մինչև ս․թ․ օգոստոսի 31-ը ներկայացնել հետևյալ էլեկտրոնային հասցեներով՝ edgar.mkrtchyan@minfin.am, hayk.baghdasaryan@minfin.am: