19.12.2024
Հայտարարություն դեկտեմբերի 20-ին կայանալիք նիստի վերաբերյալ
2024 թվականի դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունենալու Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության հանրային վերահսկողության խորհրդի նիստը՝ հետևյալ օրակարգով.
- «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության հանրային վերահսկողության խորհրդի գործունեության 2025 թվականի ծրագիրը հաստատելու մասին» ՀՎԽ որոշման նախագծի քննարկում.
- ««Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» հասարակական կազմակերպության 2025 թվականի գործունեության տարեկան ծրագիրը հաստատելու մասին» N 34-Լ որոշման քննարկում.
- ««Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» հասարակական կազմակերպության կողմից 2025 թվականին արտաքին գնահատման ենթակա աուդիտորական կազմակերպությունների ցանկը և արտաքին գնահատման իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» N 27-Լ որոշման քննարկում.
- ««Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» հասարակական կազմակերպության աուդիտոր և փորձագետ հաշվապահ անդամների շարունակական մասնագիտական զարգացման կարգը (նոր խմբագրությամբ) հաստատելու մասին» N 35-Լ որոշման քննարկում.
- ««Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» հասարակական կազմակերպության խորհրդի 2021 թվականի մարտի 31-ի ««Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» հասարակական կազմակերպության որակավորման հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» N 16-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 36-Լ որոշման քննարկում: