Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
21.06.2021
Հայտարարություն հանրային հետաքրքրություն ներկայացնող, խոշոր և միջին կազմակերպությունների գլխավոր հաշվապահների վերաբերյալ

 

 

Հաշվի առնելով հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեությանն առնչվող նոր օրենսդրական կարգավորումների վերաբերյալ բազմաթիվ հարցադրումները՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտնում է հետևյալը.

2019 թվականի դեկտեմբերի 4-ին ընդունված «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպությունում, խոշոր կազմակերպությունում և միջին կազմակերպությունում գլխավոր հաշվապահ կարող են աշխատել միայն փորձագետ հաշվապահները և աուդիտորները: Այն դեպքում, երբ հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպությունում, խոշոր կազմակերպությունում և միջին կազմակերպությունում հաշվապահական հաշվառումը վարում է մասնագիտացված կազմակերպությունը, ապա վերջինիս կողմից գլխավոր հաշվապահի գործառույթներն իրականացնող լիազորված անձը ևս պետք է լինի փորձագետ հաշվապահ կամ աուդիտոր:

Հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպությունների, խոշոր կազմակերպությունների և միջին կազմակերպությունների սահմանումները և դասակարգման չափանիշները ներկայացված են Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 6-8-րդ կետերում։

Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետի համաձայն` փորձագետ հաշվապահը մասնագիտացված կառույցի անդամ հանդիսացող ֆիզիկական անձն է, որն ունի փորձագետ հաշվապահի որակավորում։

Միաժամանակ, «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ աուդիտորը մասնագիտացված կառույցի անդամ հանդիսացող ֆիզիկական անձն է, որն ունի աուդիտորի որակավորում։

Ներկայումս ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հավատարմագրված միակ մասնագիտացված կառույցը «Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» ՀԿ-ն է (www.aaaa.am), հետևաբար հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպությունում, խոշոր կազմակերպությունում և միջին կազմակերպությունում գլխավոր հաշվապահ կարող են աշխատել միայն վերը նշված մասնագիտացված կառույցի Ռեեստրում գրանցված փորձագետ հաշվապահները և աուդիտորները, որոնց ցանկը հրապարակված է կառույցի պաշտոնական կայքի «Ռեեստր» բաժնում (http://reestr.aaaa.am/

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՎԶԵԲ գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 22-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիի գլխավորած...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)