Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
11.09.2020
Հայտարարություն՝ ՀՀ ֆինանսների նախարարության կարիքների համար արխիվացման ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարված գնանշման հարցման վերաբերյալ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՄԱՍԻՆ 

Հայտարարության սույն տեքստը հաստատված է գնահատող հանձնաժողովի

2020 թվականի սեպտեմբերի 10-ի №1 որոշմամբ 

Ընթացակարգի ծածկագիրը`  ՀՀ ՖՆ-ԳՀԾՁԲ-20/23      

 

Պատվիրատուն` ՀՀ ֆինանսների նախարարությունը, որը գտնվում է ք.Երևան, Մ. Ադամյան 1 հասցեում, հայտարարում է գնանշման հարցում, որն իրականացվում է մեկ փուլով` էլեկտրոնային գնումների Armeps (www.armeps.am) համակարգի միջոցով:

Սույն ընթացակարգի արդյունքում ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել արխիվացման  ծառայությունների մատուցման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։

«Գնումների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` ցանկացած անձ, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, ունի սույն ընթացակարգին մասնակցելու հավասար իրավունք:

Սույն ընթացակարգին մասնակցելու իրավունք չունեցող անձանց, ինչպես նաև մասնակիցներին ներկայացվող պայմանները սահմանված են սույն ընթացակարգի հրավերով:

Ընտրված մասնակիցը որոշվում է ոչ գնային պայմաններով բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով։

Ընթացակարգի հրավերը թղթային ստանալու համար անհրաժեշտ է դիմել պատվիրատուին, մինչև սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված` 7-րդ օրը ժամը 12:00-ն։ Ընդ որում, թղթային ձևով հրավեր ստանալու համար պատվիրատուին պետք է ներկայացնել գրավոր դիմում։ Պատվիրատուն ապահովում է թղթային ձևով հրավերի տրամադրումն անվճար այդպիսի պահանջ ստանալուն հաջորդող առաջին աշխատանքային օրը:

Էլեկտրոնային ձևով հրավեր տրամադրելու պահանջի դեպքում պատվիրատուն անվճար ապահովում է հրավերի` էլեկտրոնային ձևով տրամադրումը դիմումը ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում։

Հրավեր չստանալը չի սահմանափակում մասնակցի` սույն ընթացակարգին մասնակցելու իրավունքը։

Սույն ընթացակարգին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային գնումների Armeps (www.armeps.am) համակարգի  միջոցով մինչև սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 7-րդ օրվա՝ սույն թվականի սեպտեմբերի 17-ին ժամը 12:00-ն: Հայտերը, հայերենից բացի, կարող են ներկայացվել նաև անգլերեն կամ ռուսերեն:

Հայտերի բացումը տեղի կունենա էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային գնումների Armeps համակարգի միջոցով,  սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 7-րդ օրը ժամը 12:00-ին։

Սույն ընթացակարգի վերաբերյալ բողոքները պետք է ներկայացնել գնումների հետ կապված բողոքներ քննող անձին` ք. Երևան, Մելիք-Ադամյան փող. 1  հասցեով։ Բողոքարկումն իրականացվում է սույն մրցույթի հրավերով սահմանված կարգով։ Բողոքը ներկայացնելու համար պահանջվում է վճար` 30 000 (երեսուն հազար) ՀՀ դրամի չափով, որը պետք է փոխանցվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության անվամբ բացված «900008000482» գանձապետական հաշվեհամարին:

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնահատող հանձնաժողովի քարտուղար Լուսինե Սահակյանին:

 

  ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ/ՀՐԱՎԵՐ

 

 

 

Հեռախոս`011800114։

Էլ.փոստ` lusine.sahakyan@minfin.am

Պատվիրատու` ՀՀ ֆինանսների նախարարություն։

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մասնակցում է ԱՄՀ/ՀԲ Կառավարիչների խորհուրդների գարնանային հանդիպումներին

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորությամբ ք. Վաշինգտոնում մասնակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) Կառավարիչների խորհուրդների գարնանային...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)