Հարգելի քաղաքացիներ
Գանձապետական հաշվեհամարներին փոխանցված գումարների վերադարձի, վերաձևակերպման կամ հաշվեգրման նպատակով ՀՀ ֆինանսների նախարարություն էլեկտրոնային տարբերակով ներկայացվող դիմումները խնդրում ենք ներկայացնել ստորագրված եղանակով (էլեկտրոնային ստորագրություն կամ թղթային ստորագրության սքանավորված կամ բջջայինով նկարված տարբերակներով), ինչի արդյունքում հնարավոր կլինի կատարել նույնականացում և սեղմ ժամկետներում ապահովել դիմումների հետագա ընթացքը՝ զերծ մնալով հետագա հնարավոր տարընկալումներից: Հիշեցնում ենք նաև, որ ֆինանսների նախարարությունը շարունակում է հեռավար եղանակով կատարել իրեն վերապահված գործառույթները արտակարգ դրության պայմաններում և նախարարության աշխատակիցների հետ Ձեզ հայտնի հեռախոսահամարներով կապվելու անհնարինության դեպքում կամ նախարարության գործառույթներին վերաբերող հարցերով խորհրդատվություն ստանալու նպատակով կարող ենք զանգահարել +37494204422 կամ +37495430343 հեռախոսահամարներին կամ ուղարկեք Ձեր նամակը secretariat@minfin.am էլեկտրոնային փոստին կամ е-request.am հարթակի միջոցով: