10.06.2025
Հայտարարություն հունիսի 17-ին կայանալիք նիստի վերաբերյալ
2025 թվականի հունիսի 17-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունենալու Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության հանրային վերահսկողության խորհրդի նիստը՝ հետևյալ օրակարգով.
- Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության հանրային վերահսկողության խորհրդի գործունեության 2024թվականի հաշվետվության քննարկում,
- «Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» հասարակական կազմակերպության 2024 թվականի տարեկան գործունեության հաշվետվության քննարկում։