Սույնով տեղեկացնում ենք, ՀՀ կառավարության 11.08.2022թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի N 2302-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» 1255-Ա որոշմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի N 2302-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորման կարգի 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը» բառերը փոխարինվել են «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը» բառերով. ՀՀ կառավարության 11.08.2022թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N 895 որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» 1243-Ա որոշմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 895 որոշման 1-ին կետը լրացվել է նոր՝ 14-րդ ենթակետով.
«14) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը` աղյուսակի 6-րդ բաժնի 6-րդ և 18-րդ բաժնի 1.1-ին կետերով.»:
Այսինքն սահմանվել է, որ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 6-րդ բաժնի 6-րդ նախատեսված լիցենզավորման ենթակա «Ինկասացիոն ծառայությունների մատուցման» գործունեություն տեսակը (այսուհետ՝ Գործունեություն) լիցենզավորող ՀՀ կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին է հանդիսանում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:
Հետևաբար՝ Գործունեության տեսակի մասով հայտերը և հետագայում դրանց հետ կապված բոլոր դիմումները կամ այլ փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն կամ անհրաժեշտ բոլոր տեղեկությունները ստանալ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Ստորև՝ համապատասխան իրավական ակտերը