27.05.2021
Հայտարարություն՝ Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության հանրային վերահսկողության խորհրդի նիստի վերաբերյալ
2021 թվականի հունիսի 4-ին ժամը 11:00-ին ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի դահլիճում տեղի է ունենալու Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության հանրային վերահսկողության խորհրդի նիստը՝ հետևյալ օրակարգով.
- Հանրային վերահսկողության խորհրդի 2020 թվականի գործունեության հաշվետվության քննարկում.
- Մասնագիտացված կառույցի 2020 թվականի գործունեության հաշվետվության քննարկում.
- Ֆինանսական կազմակերպությունների կողմից ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ձևերի հետ կապված օրենսդրական նախաձեռնությունների կարգավիճակի քննարկում.
- Մասնագիտացված կառույցի կողմից տրված որակավորումների հիման վրա` ACCA որակավորման համապատասխան քննություններից ազատվելու հնարավորության վերականգնման հարցի կապակցությամբ մասնագիտացված կառույցի կողմից կատարված աշխատանքների քննարկում.
- ՀՎԽ 2020 թվականի օգոստոսի 31-ի «Աուդիտորների, փորձագետ հաշվապահների և աուդիտորական կազմակերպությունների ռեեստրի վարման կարգը և ռեեստրում ներառվող տվյալների նվազագույն ցանկը սահմանելու մասին» թիվ 1-Լ որոշման պահանջների իրականացման հետ կապված հարցեր: