Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
29.05.2025
Հայտարարություն` պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունների վերաբերյալ

«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 26-րդ հոդվածի համաձայն` պարտադիր աուդիտի ենթակա են՝

  1. hանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպությունները.
  2. խոշոր կազմակերպությունները.
  3. միջին կազմակերպությունները.
  4. խումբը, որի մայր կազմակերպությունը հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպություն է.
  5. խոշոր խմբերը.
  6. միջին խմբերը:

Միաժամանակ, Օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` աուդիտի ենթակա կազմակերպությունները և խմբերը (խմբի մայր կազմակերպությունը) պարտավոր են տարեկան ֆինանսական հաշվետվությունները հրապարակել միայն աուդիտի ենթարկվելուց հետո: Առանց աուդիտորական եզրակացության, ինչպես նաև ոչ ամբողջական կազմով (ֆինանսական հաշվետվությունների ամբող­ջական փաթեթը ներառում է ֆինանսական հաշվետվությունների բոլոր ձևերը, այդ թվում` ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություն­ները) հրապարակված ֆինանսական հաշվետվությունները համարվում են ՉՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ` դրանից բխող բոլոր հետևանքներով:

Հիմք ընդունելով Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 6-8-րդ կետերով սահմանված՝ հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպություն­ների, խոշոր կազմակերպությունների և միջին կազմակերպությունների սահմանումները` ՀՀ ֆինանսների նախարարության կողմից նույնականացվել են 587 կազմակերպություններ (կից ներկայացվում է), որոնց 2024 թվականի ֆինանսական հաշվետվությունները ենթակա են պարտադիր աուդիտի և հրապարակման. ընդ որում, ցանկը սպառիչ չէ, քանի որ կազմված է ՀՀ ֆինանսների նախարարությունում այս պահի դրությամբ առկա տեղեկատվության հիման վրա:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ կից ցանկում ներկայացված կազմակերպությունները պարտավոր են մինչև 2025 թվականի հունիսի 30-ը հրապարակել իրենց 2024 թվականի աուդիտի ենթարկված ֆինանսական հաշվետվությունները:

Միաժամանակ հայտնում ենք, որ Օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` կազմակերպությունը, որի ֆինանսական հաշվետվություններն օրենքին համապատասխան ենթակա են հրապարակման, ֆինանսական հաշվետվությունների պատկերամուտները կարող է հրապարակել՝

  1. իր ինտերնետային կայքում կամ
  2. http://www.azdarar.am ինտերնետային կայքում կամ
  3. ՀՀ-ում գրանցված զանգվածային լրատվության միջոցի պաշտոնական ինտերնետային կայքում:

Ընդ որում, եթե կազմակերպությունը ֆինանսական հաշվետվությունները հրապարակել է իր ինտերնետային կայքում կամ ՀՀ-ում գրանցված զանգվածային լրատվության միջոցի պաշտոնական ինտերնետային կայքում, ապա ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ինտերնետային կայքի հղումը (հասցեն) պարտավոր է հրապարակել նաև http://www.azdarar.am ինտերնետային կայքում:

Ֆինանսական հաշվետվությունները հրապարակումից հետո առնվազն 5 տարի պետք է պահպանվեն այն կայքում, որտեղ դրանք հրապարակվել են:

Հայտնում ենք նաև, որ ֆինանսական հաշվետվությունները օրենսդրությամբ սահմանված կարգով կամ ժամկետներում չհրապարակելու, այդ թվում՝ ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ինտերնետային կայքի հղումը (հասցեն) ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական http://www.azdarar.am ինտերնետային կայքում չհրապարակելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.12 հոդվածով սահմանված են հետևյալ պատասխանատվության միջոցները․

  • առաջին անգամ - 150,000 ՀՀ դրամ,
  • երկրորդ անգամ - 1,500,000 ՀՀ դրամ,
  • երրորդ անգամ - 4,500,000 ՀՀ դրամ,
  • ընդամենը - 6,150,000 ՀՀ դրամ։

Ընդ որում, վերը նշված խախտումների համար վարչական պատասխանատվությունը կիրառվում է խախտումը կատարած կազմակերպության ղեկավարի նկատմամբ:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը մասնակցել է Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի տարեկան ընդհանուր ժողովին

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, ՀՀ ֆինանսների նախարարությանը կից հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության Հանրային վերահսկողության խորհրդի նախագահ Արման...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն` պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունների վերաբերյալ

«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 26-րդ հոդվածի համաձայն` պարտադիր աուդիտի ենթակա են՝ hանրային հետաքրքրություն ներկայաց...