Սույնով տեղեկացնում ենք, որ հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 3.1-ին հոդվածի 1-ին մասը (փոփոխվել է 09.06.2022թ. ՀՕ-271-Ն օրենքով և ուժի մեջ է մտել 01.07.2022թ.-ին)՝ ՀՀ կառավարության 11.08.2022թ. «Առևտրի և ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքով նախատեսված առևտրի իրականացման վայրի կազմակերպման տեսակներից առևտրի կենտրոնների, սպառողական ապրանքների և գյուղատնտեսական արտադրանքի շուկաների կազմակերպման գործունեության տեսակների (այսուհետ՝ Գործունեություն) մասով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչելու մասին» 1241-Ա որոշմամբ «Առևտրի և ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքով նախատեսված Գործունեությունների մասով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին է ճանաչվել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:
Հետևաբար՝ Գործունեությունների մասով ծանուցումները և հետագայում դրանց հետ կապված բոլոր դիմումները կամ այլ փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն կամ անհրաժեշտ բոլոր տեղեկությունները ստանալ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Ստորև՝ համապատասխան իրավական ակտերը